ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Աշխարհը, երբեք այսքան կանխատեսելի չի եղել, ինչպես հիմա է

Աշխարհը, երբեք այսքան կանխատեսելի չի եղել, ինչպես հիմա է
08.10.2025 | 12:15

Կատարվող իրադարձությունները այսքան ծրագրավորված, այսքան կշռադատված,

այսքան թափանցիկ ու հերթագայված չեն եղել, ինչպես հիմա է :

Պարզապես, մի կողմ են դրվել աշխարհի կառավարման 20-րդ դարի լծակները՝

ՄԱԿ -ից սկսած, ավարտած Համաշխարհային բանկով ու Միջազգային կոչվող

օրենքներով:

Ոչ միային քաղաքակրթությունը, այլև Երկրագունդը կործանելու ունակ երկու

պետությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ղեկավարները, անցել են աշխարհի

անձնական կառավարմանը:

Ժամանակին Ստալինն առաջարկում էր, որ ԱՄՆ-ը, ՍՍՀՄ -ն ու Անգլիան դառնան

աշխարհի խաղաղությունը, կարգ ու կանոնը, զարգացման ուղղություններն ու ընթացքը վերահսկող ոստիկաններ: (Ռուզվելտի մահը խանգարեց դա իրականացնել)։

Հիմա, Թրամփն ու Պուտինն իրենց վրա են վերցրել այդ դերը:

Եվ ծրագրավորված ու չափազանց հաջող իրականացնում են ոչ միային իրենց

ազդեցության գոտիների սահմանները, այլև պատժում նրանց, ովքեր իրենց միավոր

են համարում:

Առաջինն Անգլիային իր տեղը ցույց տրվեց: Բացատրեմ:

Գոյություն ունի կապիտալի հիմնական երկու տեսակ՝ արդյունաբերական կապիտալ

և ֆինանսական կապիտալ:

Ողջ 20-րդ դարն արդյունաբերական կապիտալի հեգեմոնիայի դար էր:

21 -րդ դարում ֆինանսական կապիտալն առաջ անցավ, բրիտանական բանկիրները

թելադրեցին իրենց պահանջները սեփական կառավարությանը՝ վերադարձ Մերձավոր

Արևելք, որտեղ 500 տարի տեր ու տնօրեն են եղել:

Ինչպե՞ս վերադառնալ:

Օգտագործելով Իսրայելը:

Իսկ այնտեղ արդեն ԱՄՆ-ի շահերն են: Անգլիան համոզված էր, որ ԱՄՆ-ը ելնելով

հրեական գործոնի ազդեցությունից, Իսրայելին չի «ապտակի» և իրենք Իսրայելին հեծած կմտնեն Մերձավոր Արևելք՝ որպես տեր:

Բայց Թրամփի ԱՄՆ-ը գնաց Իսրայելին «ապտակելուն»:

Հենց այս թնջուկը նկատի ուներ Քիսինջերը, երբ Իսրայելի՝ որպես պետության կործանում էր գուժում:

(Իսրայելը որպես պետություն, մնացել է իր սիամական եղբոր՝ Իրանի հույսին...):

Համաշխարհային բանկն այս տարվա հոկտեմբերին հրապարակեց համաշխարհային բանկային կառույցների ռեյտինգային ցուցակը:

Բրիտանական բանկը , 2-րդ տեղից հայտնվեց 20-րդ տեղում:

Ինչպե՞ս արվեց:

Ճիշտ այնպես, ինչպես 16 -րդ դարում արեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպը Անտվերպենի բանկային համակարգի հետ:

Բայց Բրիտանիային դեն չեն նետում:

Նրան հատկացվեց ԵՄ-ի դահճի դերը:

Լոնդոնում Թրամփը Բրիտանիայի թագավորին նվիրեց գեներալ և ԱՄՆ-ի նախագահ

Էյզենհաուերի սուրը:

Այս նվերի իմաստը հասկանալու համար , պիտի իմանալ Էյզենհաուերի քաղաքական

կոնցեպցիան:

Իսկ դա պարզ է դառնում 1948 թ․ լույս տեսած՝ Էյզենհաուերի մեմուարների առաջին

հրատարակության վերնագրից ՝ «Խաչակրաց արշավանք Եվրոպայի դեմ»:

Իսկ բովանդակությունը մեկ նախադասությամբ՝ ԱՄՆ -ի բարգավաճման համար պիտի հին Եվրոպական ունենա գաղութի կարգավիճակ:

Սա էր այդ սուր նվիրելու իմաստը:

Պուտինն էլ Վալդայի ակումբում, Պուշկինի բանաստեղծության բարձրաձայն ընթերցմամբ, իր գործընկեր Թրամպին տվեց իր համաձայնությունը՝ Անգլիային ԵՄ դահիճ հաստատելուն:

Վալդայի ակումբում հնչած մի քանի հարցերի տված Պուտինի պատասխաններից էլ պարզ դարձավ, թե ինչ համատեղ ծրագիր է առաջիկայում իրականացնելու աշխարհը վերաբաժանող և նոր աշխարհակարգ ստեղծող Թրամփ-Պուտին տանդեմը:

Իսկ սոցցանցերն ու ԶԼՄ -ները պրոպագանդայի պղտոր հեղեղն ընկած՝ էլ կարմիր գծեր, էլ միջուկային պատերազմ, էլ չգիտեմ էլ ինչ զահր ու մար...

Դուրս եկեք ,խնդրեմ, միջազգային կոչվող պրոպագանդայի հեսանաքարի վրա ձեր ներվերը վեջնականապես մաշելուց։

Մեր «իքի-բիր»-ների ավերածն էլ է հերիք....

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ